23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մխիթարյանը` տուրի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում,այլև ճանաչվել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Այդ մասին հայտնում է Բունդես լիգայի պաշտոնական կայքը: Բունդեսլիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստին որոշում են կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

Այս անգամ հայ ֆուտբոլիստը հավաքել է ձայների 41,33%: Հիշեցնենք,որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրում դարձավ երկու գոլի հեղինակ ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ հանդիպման ժամանակ և հաղթանակ պարգևեց իր թիմին 2-1 հաշվով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ