25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանն այսօր Ազգային ժողով է ընտրում

Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Առավոտյան 8։00-ին բացվել են ՀՀ բոլոր  2009 ընտրական տեղամասերը։

2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ, որոնցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական փոփոխության համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն՝  «ԵԼՔ» դաշինքը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը,  Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։

2017թ․ 6-րդ  գումարման Ազգային ժողովը ձեւավորվելու է միայն համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից՝ համապետական կամ տարածքային:

Հայաստանում, համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզային վարչության վերջին տվյալների, ընտրելու իրավունք ունի 2,564,195 մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ