20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժամանակն է պետությունը պատասխանի

Հանրապետության բոլոր  ընտրատեղամասերը արդեն իսկ կահավորված են ամբողջությամբ: Օրենքի պահանջին համաձայն փակցված են բացատրական պաստառները ու առավոտյան ժամը 8-ից  ընտրատեղամասերը  բացելու են իրենց դռները ընտրողների առաջ: Բայց ոչ բոլոր  մարդկանց համար են  տեղամասերը հասանելի:

Խոսքը վերաբերում է հաշմանադամություն ունեցող անձանց, որոնց համար   ոչ բոլոր տեղամասերն են մատչելի: Տարիների ընթացքում բարձրաձայնված  խնդիրները դեռ անլուծելի են  մնացել:  

ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը սեփական փորձով է կիսվում. «Ես ինքս հոկտեմբերի ընտրություններին /նկատի ունի Գյումրիի ՏԻՄ ընտրությունները/ հասկացա, որ  շատ քիչ տեղամասերում հնարավորություն կար հաշմանդամություն ունեցող  մարդկանց համար: Օրինակ, տեղամասերից մեկը գտնվում է պադվալային հարկում:   Սայլակից օգտվող մարդը  չկարողացավ իջնել, ես եմ միջնորդել, քվեատուփը հանեցինք դուրս, որ այդ տղան  կարողանա ընտրել: Ճիշտ է ընտրական հանձնաժողովի անդամները չառարկեցին, բայց շատ սխալ էր: Եթե ես չմիջնորդեի, գուցե այդ տղան  թողներ գնար»:

Henaran.am-ը եղել նույն այդ տեղամասում, կրկին այն գտնվում է Գյումրիի թիվ 42 դպրոցի մանկապարտեզի նկուղային հարկում` առանց որևէ հարմարեցված պայմանների:  

Գյուղերում վիճակն ավելի վատ է: Այս մասին նաև փաստում է թիվ  32 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանը. «Շատ գյուղերում տեղամասային կենտրոնները   մշակույթի տներն են,  գրադարանները և դպրոցները: Մշակույթի տները   հիմնականում չունեն էդ հնարավորությունները, համայնքն է իրավասու  հարմարաեցնել պայմանները: Բայց քանի որ մեր գյուղական համայնքները  ունեն սուղ միջոցներ, հաճախ պարտադրանքն անգամ չի օգնում այս հարցում: Միայն համագյուղացիները կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձանց  սայլակը բարձրացնել տեղամաս, որ քվեարկեն»:

Արմինե Նիկողոսյանն էլ  հավելում է, որ բազմիցս է ասվել, թե պետությունը լուծելու է թեքահարթակների հարցը, որ ընտրատեղամասում  քվետուփերը պետք է լինեն ավելի ցածր, բայց  թեքահարթակների  մեծ մասը հիշեցնում են սահադաշտ: «Ժամանակն է, որ մեր ակտիվությանը, պետությունն էլ ակտիվությամբ պատասխանի ու  ընտրատարածքները հարմարացնի»,- նշում է Արմինե Նիկողոսյանը:  

Ընտրություն կատարելու խոչընդոտի առաջ են կանգնում նաև տեսողական խնդիրներ ունեցող  մարդիկ:  Չկան բրալյան այբուբենով  քվեաթերթիկներ ու սեփական ձեռքով  ընտրություն կատարելուց շատերն զրկվել են: Ինչպես տեղեկացրեցին   Կույրերի միավորման  Գյումրիի մասնաճյուղից, հանրապետությունում կա մոտ 4000 տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ, Շիրակի  մարզում` 500, իսկ Գյումրիում 250:

2012թվականին   բրալյան այբուբենով քվեաթերթրիկներ  կային, ուսուցողական  դասընթացներ էլ կազմակերպել էր «Փյունիկ» միությունը: Բայց այս ընտրություններին նախանձախնդրությունն ու նախաձեռնողականությունը թողել են  ՀՀ Կույրերի միավորմանը: Վերջինս էլ դիմել է, բայց խնդրանքը մնացել է անպատասխան: 

Տեսողական խնդիր ունեցող Արտակն էլ  մի հարց է առաջ քաշում. «Ասում են տեղսողական խնդիր ունեցող մարդկանց  պետք է օգնի դրսից ինչ որ մեկը, բայց չէ որ եթե նա գնում է իր ծնողների, քրոջ եղբոր հետ, նրանց ավելի է վստահում, քան դրսից ինչ որ մեկին: Արդյոք  դրսից ինչ որ մեկը ճիշտ ուղղություն կտա: Չեմ գտնում դա ճիշտ»:

Ընտարատարծքային հանձնաժողովներում էլ նշում են, որ տեսողական խնդիրներ ունեցողները կարող են քվեարկել  ուղեկցողի աջակցությամբ. «Նրանց կարող է օգնել ցանկացած մարդ, բացի  հանձնաժողովի անդամներից, վստահված անձանցից ու դիտորդներից, այսինքն  քույր, եղբայր, հայր մայրը կարող են օգնել»,- փաստեց թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը:

unnamed (1) unnamed unnamed (2) unnamed (3) unnamed (4)

unnamed (5)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ