25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ամերիկահայերն երջանիկ են, որ իրենց թոռներն իրենց հետ արդեն անգլերեն են խոսում»

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ այսօր սպիտակ եղեռնի ականատեսն ենք լինում, քանի որ արտագաղթն, իսկապես, դարձել է նման մի բան մեր պետության համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Ես անհատին չեմ մեղադրում, սոցիալական պայմաններն են, որ ստիպում են մարդկանց գնալ այդ քայլին, քանի որ աշխատանք չկա, բացի դա մարդը պիտի բարոյականության մթնոլորտում ապրի:

Մի քանի օր առաջ ընկերներիս հետ էի զրուցում, մեկը 4 տղա ունի, 4-ն էլ Մոսկվայում են, ես իմոնց պահել եմ, բայց դա դառնում է արդեն հերոսություն, իսկ մարդը չի ուզում ապրել որպես հերոս, ուզում է ապրել որպես ՀՀ քաղաքացի»:

Նա ցավով է արձանագրում, որ արդեն դպրոցի 4-5-րդ դասարանից տանում են երեխաներին, որ բանակում էլ չծառայեն: «Քանդվում, գնում են ընտանիքները, որովհետև այստեղ ապագայի հույս չեն տեսնում: Ես 2013 թվականի ապրիլին եղել եմ ԱՄՆ-ում՝ ուսումնասիրելու, թե ինչով են զբաղվում այնտեղ արտագաղթածները:

Նրանք երջանիկ են, որ իրենց թոռներն իրենց հետ արդեն անգլերեն են խոսում, ի՞նչ սփյուռքահայ, այդ բոլորը բառ է: Իհարկե, մի քանի պատվավոր մարդիկ կան, որ հայրենիքի ոգին կրում են, մի ժամ օրվա մեջ հայրենիքից են խոսում, մնացած ժամանակ իրենց բիզնեսից են խոսում, ի~նչ հայրենիք, հայրենիքը սեփական հողի վրա է, ջրի մեջ»,-շեշտեց Դ. Գասպարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ