24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքական լուրջ ճանապարհից շեղվեց և սկսեց զբաղվել քաղաքական լաչառությամբ» (տեսանյութ)

«Մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումներն էլ կոռեկտ եմ համարում, բայց եղան 1-2  դժբախտ բացառություններ, դժբախտ իրենց համար, որովհետև քաղաքականության մեջ քաղաքական մանկամտությունը չարիք է, երբ քաղաքական ոևոշ գործիչներ փորձում են սեփական զրոյական մակարդակը բարձրացնել՝ ուրիշների վրա ցեխ շպրտելով, պիտի շատ լավ հասկանան, որ ուրիշի վրա ցեխ շպրտելով քո վարկանիշը չի ավելանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով քարոզարշավի վերաբերյալ ՀՀԿ-ի գնահատականները: «Մենք գտնում ենք, որ անթույլատրելի են քաղաքական մրցապայքարի մեջ անձնական վիրավորանքները, մանավանդ քո օպոնենտ կուսակցության ներկայացուցիչներին անձնական վիրավորանքներ հասցնելը»,-նկատեց նա:

Ապա նա անդրադարձավ քաղաքական գործիչներից մեկին, ում անունը թեև չտվեց, սակայն նշեց, որ այդ գործիչը շատ է խոսում գործընկերների, ՀՀԿ-ի վարկանիշի մասին: «Բայց այդ գործչի գործունեությունն ինձ գալիս է հիշեցնելու մի մարդու, որը վատ սովորություն ունի, նարկոման է, վերջին 2 տարիներին փորձոմ է  նարկոմանիայից բուժվել, բայց էլի նստում է  նույն ասեղի վրա: Հիմա այդ գործիչը 2 տարվա մեջ, կամ նրա գործընկերները, բարեկամները, ինքը ամեն ինչ անում էին, որպեսզի քաղաքական լաչառությունից վերածվի լուրջ գործչի, բայց նրա նյարդերը չդիմացան քարոզչության ժամանակ, և նա էլի քաղաքական լուրջ ճանապարհից շեղվեց իր բուն հունը և սկսեց զբաղվել քաղաքական լաչառությամբ:

Քաղաքական լաչառներին, կարծում եմ, պատմությունը և քաղաքականությունն իր տեղը կդնի, բայց ես բոլորիս կոչ եմ անում քաղաքակիրթ, նորմալ ընտրության, ես կոչ եմ անում ընտրել այն ուժին, որին վստահում են, այն ուժին, որ կարող է իր մատից փուշ հանել, այն ուժին, որ գիտակցում է իր սխալները, բայց նաև ունի խիզախություն, գիտակցելով սխալները, թեքվել դեպի ճիշտ ճանապարհ և ժողովրդի հետ գնալ դեպի անվտանգություն և առաջընթաց»,-եզրափակեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ