20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կարծիք կա, որ հին ենք ու հետամնաց». Դմիտրի Ադբաշյան/տեսանյութ/

Կոմինիստական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը իր հարազատ կուսակցության շանսերը անբավարար է գնահատում:

Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Կոմունիստների վերաբերյալ հասարակության և լրագրողների մեջ կարծիք է ձևավորվել, որ հին մարդիկ ենք, ստանդարտներից հեռու, հետամնաց և այլն»,-պարզաբանեց Ադբաշյանը հավելելեվ, որ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը ուզենա մտածել սեփական ավիացիա ունենալու մասին:

«Բոլորն էլ մտածում եմ քանդելու և թալանի մասին: Իսկ կոմունիստները լավ ծրագիր ունեյին: Չենք մոռանա, որ այս երկիրը կոմունիստներն են սարքել»,-ընդգծեց Ադբաշյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ