26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզանից չնեղանաք. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

«Գտնվում ենք մի կառույցի մոտ, որը Հայաստանում ամենաչսիրվածն է»,-այսօր ԿԸՀ-ի դիմաց «Ելքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենները դպրոցի տնօրեններ չեն, այլ ձայն հավաքողներ են, շարքային ձայն հավաքողներ: պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել Հայաստանում, ամեն ուժին սահմանված է որոշակի չափ:

«Քաղաքացին չի վաճառվում»,-ասաց Է. Մարուքյանը, ապա հավելեց, որ ցանկացած ընտրախախտման դեմ պայքարելու են: «Մեզանից չնեղանաք. ամենաագրեսիվ պատասխանն է լինելու:

Մենք խաղաղ իշխանափոխության կողմնակից ենք»,-հայտարարեց նա:

Նրա խոսքով, բոլոր այն ուժերը, որոնք եղել են կոալիցիաների մեջ՝ «Ծառուկյան» դաշինք, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ, նրանց բոլորի ձայնը նույն տեղն է գնում. «համակարգին այլընտրանք կարող է լինել այն ուժը, որը տարբեր է այդ համակարգից: Չի կարող նույն մարդկանցից բաղկացած ուժը լինել այլընտրանք: Դա «Կոկա կոլայի» եւ «Պեպսի կոլայի» պես բան է, սեւ բան է, մակ մեկն ես խմում, կամ՝ մյուսը: նույն սեւ, թունավոր բանն է:

Նա կոչ արեց քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որպես իրական այլընտրանք, որպես իրական ընդդիմություն:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ