19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրություններին 2 անակնկալ եղավ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այս ընտրություններում 2 անակնկալ կարող է լինել: «Ընդհանուր առմամբ 2 փոքրիկ անակնկալ կարող ենք նկատել այս ընտրություններից, և ամենահետաքրքիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի մեծ վարկանիշ ունի, քան նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երկրորդն այն է, որ նախկինում մեծ ընտրազանգված ունեցող ընդդիմադիր կուսակցություններից մեկը, ՀԱԿ-ն օրինակ, դիսկրետիզիացիայի է ենթարկվել, իսկ «Ելքը» որպես նոր ընդդիմություն ավելի մեծ ընտրազանգված է, կարծես թե, հավաքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ավելին, ըստ քաղաքագետի, մի քանի այլ կուսակցություններ ընդհանրապես կանգնած են անցողիկ շեմը չանցնելու խնդրի առաջ, այդ թվում «Հայկական վերածնունդը», «Դաշնակցությունը», «Ազատ դեմոկրատները»:

«Ստացվում է, որ մենք կարող ենք տեսնել ավելի փոքր ծավալ ունեցող խորհրդարան, որտեղ կլինեն ՀՀԿ-ը, «Ծառուկյան» դաշինքը և «Ելքը»»:

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումների հնարավորությանն, ապա Ռ. Կիրակոսյանն ընդգծեց, որ մի կողմից կապ չունի, թե ինչ կլինի ապրիլի 2-ին, նույնիսկ եթե դա լինի բոլոր ժամանակների լավագույն ընտրությունը, մարդիկ, մինևնույնն է, չեն հավատալու արդյունքներին, որովհետև վստահության բացակայությունը իշխանության, նաև ընտրական գործընթացների նկատմամբ մեծ խնդիր է:

Հարցին, թե կարող ենք ունենալ ավելի որակյալ խորհրդարան, ինչի մասին հայտարարվում էր, երբ Ընտրական օրենսգիրքն էր փոփոխվում, նա պատասխանեց. «Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էր հենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը մեր բոլոր խնդիրների լուծումը»: Ըստ նրա` հաշվի առնելով ընտրացուցակներում այսքան մեծ թվով օլիգարխների ու ոչ քաղաքական գործիչներ ներգրավվածությունը չի թողնում ասել, թե ավելի որակյալ պառլամենտ կունենանք:

«Ես հույսով եմ, որ նոր կուսակցությունները կկարողանան բալանս պահել, ու խորհրդարանն էլ ընդհանուր առմմաբ կգիտակցի իր պատասխանատվությունը»: Նա նաև միակ ընդդիմադիր ուժ որակեց «Ելք» դաշինքին, իսկ մյուսներին անվանեց կեղծ ընդդիմություն:

ՀԱԿ-ի մասին Ռ. Կիրակոսյանը շեշտեց. «Ես կարծում եմ, որ նրանց ժամանակն արդեն անցել է։ Եկել է նոր սերնդի և նոր ընդդիմության ժամանակը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ