29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դատապարտում են

Без названия

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:

Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց  լրատվակայն կայքերից մեկում հրապարակվեց այդ  կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին:

Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները  կազմվել են բացառապես ՀՀ ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պետք է պաշտպանված լինեին անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով: Ընտարնեկան կյանքի մասին տեղեկությունների տարածումը հանդիսանում է նաև քրեական օրենսգրքի 144 հոդվածով, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով:

Այսպիսով Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից է  հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները: Սա նաև հանդիսանում է ուղղակի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ:

Մեկ հասարակական կազմակերպության կողմից վարչական ռեսուրսների լայնածավալ և կազմակերպված չարաշահման բացահայտումը արձանագրում է ոչ միայն ժողովրդավարական պետության հիմնական ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ կատարվող ոտնձգությունները  բացահայտելու գործում  իրավապահ մարմինների անգործությունը, այլև պետական հանցագործությունը բացահայտող քաղաքացու նկատմամբ հետապնդումներին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությունը:

Նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս.

  • խստորեն դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի իրավունքների կոպիտ խախտման փաստը և բացահայտ ճնշումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ; 
  • պահանջում ենք անհապաղ դադարեցնել  նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները;
  • պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել հասարակական կազմակերպության ներկայացուցչի անձնական տվյալները  ապօրինի կերպով երրորդ անձանց տրամադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ