19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեխեն փողոցում կծնվի. 14 երեխաների 33 ամյա մայրը ցնցեց /տեսանյութ/

« Երևի էս երեխես էլ փողոցում ծնվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 14 երեխաների մայր՝ 33 ամյա Աննա Ասլանյանը;

Արցախում վերաբնակեցված  Վիրաբ Շաբոյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով թողել է Արցախն ու վերադարձել Հայաստան: Կիսահագնված երեխաներին գրկած ընտանիքը այսօր՝ մարտի 30-ին տանիք և աշխատանք էր պահանջում ՀՀ կառավարությունից:

«Մենք Ղարաբաղի մերժվածներն ենք, մեզ ոչ մի տեղ գործ չէին տալիս»,-նշեց Նարինե   Շաբոյանը՝ Վիրաբ Շաբոյանի դուստրը , որը 24 տարեկան է և ծնվել է առաջին ամուսնությունից:

Աննա Ասլանյանը մի քանի օրից նորից մայր կդառանա.« Սիրում եմ երեխա, բայց տղուս չեմ թողնելու ծառայի:Ինչի համար՝ իրանք մեզ փող չեն տալիս ապրենք»,-նշեց նա:

24 ամյա Նարինե Շաբոյանն էլ երկու երեխա ունի ու ամուսնու հետ վարձով  է ապրում: Երիտասարդ կինը նշում է, որ ցավում է եղբայրների ու քույրերի համար.« Իմ վիճակն էլ վիճակ չի, բայց մի հատ բացեմ փոքր երեխու փորը՝ նայեք: Էս վիճակով ապրումա…»,-ասաց Նարինե Շաբոյանը և բացեց 10 ամասական աղջնակի փորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հ․ Գ․

Հարկ է նշել, որ ավելի ուշ այս խնդրի շուրջ Քաշաթաղի շրջանի վարչակազմից պարզաբանում են տվել։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ