25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տանիքից տանիք ցատկելու որոշում չենք ունեցել. Ն. Փաշինյան (տեսանյութ)

«Ես երբեք անձական ամբիցիաներ առաջ չեմ տանում, այն ինչ արել է  «Ելքը», Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է, ես ինքս պնդել եմ դրա համար»,-այսօր լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` արձագանքելով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե նա նյարդային է, քանի որ իրենց դաշինքի առաջատարն ինքը չէ, այլ Նիկոլ Փաշինյանն է: Նկատենք, որ դաշինքի ցուցակի առաջին տեղերի ընտրությունը կատարվեց քվեարկության միոջոցով: Ցուցակի երկրորդ հորիզոնականում Արամ Սարգսյանն է, ապա Նիկոլ Փաշինյանը:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե իրենք հիմնական թիրախը միայն ՀՀԿ-ն չէ, այլ ուժերի ևս քննադատում են: «Կա մոնիտորինգի մեխանիզմ, արեք ու տեսեք, թե ով է մեր թիրախում. մեր հիմնական թիրախը եղել է ՀՀԿ-ը, և մենք չենք խուսափել անդրադառնալ այլ ուժերին, որոնց վերաբերյալ մեզ տրվել են հարցեր կամ մեզ անդրադարձել են».-նկատեց նա:

Սամվել Բաբայանի կալանավորման վերաբերյալ նա ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, եթե իրոք առնչություն կա «Իգլա»-ի հետ, ապա պիտի պարզ ասվի, թե ինչի համար է այդ «Իգլան», եթե չկա, ուրեմն, քաղաքական հետապնդում է:

Անդրադառնալով էլ նախագահ Սարգսյանի հայտարարությանը, թե ապրիլի 2-ին ժողովուրդը պիտի իր խնդիրներով անհանգստացող ուժին ընտրի և ոչ թե տանիքից տանիք ցատկողներին` Ն. Փաշինյանը նախ ասաց, որ իրենք տանիք բարձրանալու որոշում չեն ունեցել, այնպես չէ, որ դա եղել է իրենց ռազմավարությունը:

«Եթե այդքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ նույնիսկ Սերժ Սարգսյանին է մեկնաբանության տեղիք տվել, ուրեմն ես չեմ մեկնաբանի»: ՀԱԿ պատգամավորը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է ՊՆ Վիգեն Սարգսյանն, իսկ նախագահն էլ ընդգրկված չէ, քանի որ վերջինիս վարկանիշն ընկած է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ