24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անձի պաշտամունքի խնդիր կա /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ քարոզարշավի ընթացքին հետևելով՝ նկատել է դեպքեր, երբ  գաղափարների փոխարեն՝ առաջին պլան է մղվում կոնկրետ անձը:

Ասուլիսը վարողն ընդգծեց՝ հասկանալի է, որ  խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, իսկ Գառնիկ Իսագուլյանը չժխտեց ու շարունակեց. «2700 անգամ քարոզարշավի ընթացքում նա  տվել է ինքն իր անունը: Այստեղ անձի պաշտամունքի խնդիր է առաջանում:

Մի ելույթի ընթացքում քսանքանի անգամ ինքն ու իր կուսակիցները տվել են նրա անունը: Ասացին՝ մի քանի մեշոկ նամակ է հավաքվել: Բայց մարդիկ հույսով են այդ նամակները տալիս, այս նամակները կկարդա՞ն: Պոպուլիզմն առաջն պլան է մղվում, ու ռեալ քաղաքական  ծրագրերը, այս դեպքում, կարող են մնալ երկրոդ պլանում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ