20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ում համար է Երեւան ժամանել Սերժ Թանկյանը /տեսանյութ/

Նախօրեին երեկոյան Հայաստան է ժամանել հանրահայտ System of a Down ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը։ Նրա հետ միասին Հայաստան է եկել նաեւ ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։ Նրանք պատրաստվում են որպես անկախ դիտորդներ վերահսկել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել էր կայքը, որի միջոցով մարդիկ կարող են գրանցվել և իրենց մասնակցությունը բերել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Իր հրապարակած տեսանյութում Թանկյանն ասել էր, որ Հայաստանի քաղաքացիները հաճախ քվեարկել են ոչ իրենց ցանկությամբ, եթարկվել են կաշառքի, քվեարկել են վախի ազդեցությամբ։

«Ես Հայաստանում չեմ ապրում և այնտեղ քվեարկելու իրավունք չունեմ, բայց ամբողջ սրտով ուզում եմ աջակցել։ Մենք քաջալերում ենք անկախ դիտորդների առկայությունն ընտրատեղամասերում` որպես մարդկանց քվեարկության պահպանման աչքեր ու ականջներ»։

Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և հայտնի այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակը, իրենց խոսքով, նպաստելն է Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Ի դեպ, ըստ մամուլի` այս առաքելությունը իրականում մտածված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու և ապրիլի 2-ից հետո երկրում համապատասխան հասարակական տրամադրություններ գեներացնելու համար։  

Տեսանյութը՝ Civilnet.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ