24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արոնյանը երկրորդն է

ՖԻԴԵ-ի տվյալներով` աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում մեր հայրենակից Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Համաշխարհային օլիմպիադայում հաջող ելույթից հետո նա վաստակել է 2821 միավոր: Վարկանիշի առաջատարը Մագնուս Կարլսենն է, ում Արոնյանը զիջում է 22 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը 2795 միավորով:

Մեր մյուս հայրենկիցները ևս տեղ են գտել այս վարկանիշում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 2703 միավորով բարձրացել է 47-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը 2699 միավորով նահանջել է 52-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը 2692 միավորով բարձրացել է 56-րդ տեղը : Հայաստանի 2012 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 97-րդ տեղում է 2659 միավորով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ