29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջնդին` վարչապետին. Հայկական Ժամանակ

1490516471-465

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերում դիմավորել է քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Հանդիպումներից մեկը եղել է մարտի 25-ին Ալագյազ համայնքում, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված է եզդիներով: Կարեն Կարապետյանի այցից առաջ Ջնդի Ամարյանն է նախ եկել գյուղ, հանդիպումներ ունեցել այդ եւ հարակից գյուղերի գյուղապետերի հետ, որից հետո դիմավորել է Կարեն Կարապետյանին:

Մինչ վարչապետի Ալագյազ հասնելը, ելույթ է ունեցել ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Ռուստամ Մախմուդյանը: Նշենք, որ Մախմուդյանը ժամանակին հավակնել է դատավորի պաշտոնի:

Հիշեցնենք, որ 2012 թվականին իրավապահները զինաթափել էին Ջնդի Ամարյանի թիկնազորին: 2016 թվականի ապրիլի 2-ին էլ շորթման կասկածանքով ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել էր Ամարյանը, որի ազատման համար եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւան քաղաքում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ