19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու չի կարող պետական պատվերն ավարտվել օգոստոսին

Պետական պատվերի կանխատեսումները, պլանավորումը և վճարումները կատարվում են տարեկան պայմանագրի համաձայն` ամսական կտրվածքով։ Դա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ ամբուլատոր օղակների պլաններն ու հաշիվները ներկայացվում են յուրաքանչուր ամիս և համապատասխանաբար վճարվում են մինչև հաջորդ ամսվա 10-ը։ Այդ իսկ պատճառով պետական պատվերը մի քանի ամիս շուտ չի կարող ավարտվել։ Այս մասին լրագրողներին տեղկացրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե իբր պետական պատվերի գումարները կսպառվեն օգոստոսին։

Հիվանդների հոսքով պայմանավորված` հնարավոր է, որ որևէ ամիս  պետական պատվերի գումարներն ավելի վաղ սպառվեն։ Հետևաբար, մյուս հիվանդները հերթագրվում են հաջորդ ամսվա համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում շտապևանհետաձգելիբժշկականօգնության դեպքերին։ Հերթագրման սկզբունքը գործումէաշխարհիբոլոր երկրներում։ Բավական է ասել, որ Մեծ Բրիտանիայում պետական ապահովագրությամբ ողնաշարի վիրահատության համար հերթագրվում են 20-25 ամիսառաջ։ Հայաստանում այս խնդիրն այդքան սուր չէ։

Նախարարը հակիրճ ներկայացրել է իրավիճակի բարելամանն ուղղված իրականացվող և առաջիկա ծրագրերը։

«Առաջին հերթին, պարզ է, որ մտածում ենք ստվերային շրջանառության վերացման մասին։ Որոշել ենք գնալ բացարձակ տնտեսական ուղիով։ Այդ նպատակով վերանայվում են պետական պատվերի գները` դրանք հասցնելով շուկայականին մոտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` պարզաբանելով, որ դա թույլ կտա բժշկական անձնակազմին իմանալու, որ իրենք վարձատրվում են կատարված աշխատանքին համապատասխան ու արդարացի։ Մյուս կողմից շահառուն տեղեկացված կլինի, որ իրեն մատուցված ծառայությունների դիմաց կատարված է պատշաճ փոխհատուցում, հոգեպես հանգիստ կլինի և հարկ չի լինի գրպանից վճարելու։

«Ակնհայտ է, որ պետական բյուջեից պետական պատվերի համար հատկացված գումարները սահմանափակ են։ Այդ միջոցներն արդարացի բաշխելու համար հետևում ենքԱռողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» հռչակագրին,ըստ որի`բժշկական ծառայությունները պետք է հավասարապես մատչելի լինեն սոցիալական բոլոր խմբերի համար։  Դա ապահովելու նպատակով քայլեր են արվում պետական պատվերի կառուցվածքում սոցիալապես անապահով խմբերի կշիռը բարձրացնելու համար»,-ներկայացրել է նախարար Ալթունյանը` պարզաբանելով, թե ինչի հաշվին է դա արվելու։

Առաջին հերթին դա կարվի վերանայելով ծրագրերը և սոցիալական այն խմբերը, որոնք ընդգրկված են պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու ծրագրերում։ Երկրորդը, որպեսզի մնացած բնակչությունը չտուժի, վերանայվում է պետական պարտադիր ապահովագրության մոտեցումը։ Նախարարությունը փաթեթ է պատրաստում սոցիալապես ապահով և միջին խավերին ապահովագրություն ձեռք բերելու և համավճարի սկզբունքով մասնակցություն ունենալու առաջարկությամբ։ Դրանով հիմք կստեղծվի սոցիալապես անապահովների կողմից այսօր ստվերում կատարվող համավճարների սահմանափման համար։

«Սոցիալապես անապահով խմբերը բժշկական ծառայությունները կստանան բացառապես պետական պատվերի շրջանակում»,-վստահեցրել է Լևոն Ալթունյանը։

Այս միջոցառումները մի կողմից կնպաստեն բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից զերծ մնալ այնպիսի անցանկալի երևույթից` ինչպիսին ստվերն է։ Իսկ ամենից կարևորը` հնարավորություն կստեղծվի ավելացնելու սոցիալապես անապահովների բժշկական օգնության համար նախատեսված գումարները` ի հաշիվ համավճարների և ապահովագրական գումարների։

Նախարար Լևոն Ալթունյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ