29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղյան կոնֆլիկտը հավի ու հավկիթի պատմությունն է հիշեցնում

17635420_998732946924916_3822682444786853008_o

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բանակցային պրոցեսին նոր թափ հաղորդել, այդ բանակցություններին և գործընթացների համար պետք է հենքեր ստեղծել հետագայի համար: Այսօր տեսնում ենք, որ հայրենասիրական մոտեցումները խորանում և արմատանում են երկու կողմից, և հետագայում, կարծում եմ, եթե զիջումների խնդիր լինի, ավելի դժվար կլինի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

Ըստ նրա՝  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի կողմից եղել են առանձին պահանջներ անվտանգության, փոխվստահության միջոցների ուղղությմաբ, միևնույն ժամանակ քննարկվել է հիմնավոր երկխոսության հարթակի ստեղծման հարցը: «Հավի ու հավկիթի պատմություն  է այս հակամարատության համատեսքտում, և, կարծես թե, տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ վստահության բացակայությունը հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ պարզ չէ, թե ով պետք է առաջին քայլն անի: Տեսնում ենք, որ գործընթացն այս պահին այնպիսին է, որ հույսերը որևէ առաջընթացի համար վերացել են, ին-որ միջոցներ նախաձեռնվում են, բայց հիմնավոր քննարկման համար հարթակներ չկան»,-ընդգծեց նա:

Տիկին Գրոնոնի կարծիքով` կարևոր կլինի գործընթացին նոր թափ հաղորդել:

«2 կողմն էլ ամեն ինչ անում է, որ բանակի վիճակը բարելավի, բայց բարդ է նաև որևէ փոխզիջման հարց քննարկելը: 2 ազգերն էլ ենթադրում են, որ փոխզիջումը պետք է մի կողմից լինի, և սա ողբերգությունն է այս կլոնֆլիկտի»,-նշեց նա:

Վերջինս հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահի կողմից նշվել է որոշ տարածքների հավանական վերադարձի մասին, սակայն սա էլ լայն արձագանք չունի հասարակության մոտ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ