29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես կարելի է ապրել Աստծո հետ

razriv3

Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: 16 Դրա համար Մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին»: (Եսայի 7:14-16)

Եսայու այս մարգարեությունը մեսսիական է, որը հիշում է նաև Մատթեոս ավետարանիչը՝ ցույց տալու, որ այս մարգարեությունն իրականացավ ի դեմս Քրիստոսի մարդեղության։

Այս հատվածում կարևոր է ոչ միայն Մանկան ծննդյան հրաշալի փաստը, այլ նաև Նրա անունը՝ Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Այդ անունը վկայում է, որ Աստված երբեք մեզ չի լքում։

Այն որ Աստված մեզ հետ է, կարևոր է ոչ միայն նրա համար, որ Տերը մեզ պաշտպանում է, այլ որ միայն Հիսուս կարող է ցույց տալ թե Ով է Աստված և ինչպիսին է ուզում Նա մեզ տեսնել։ Քրիստոս ի սկզբանե ընտրեց բարին՝ մեզ ցույց տալով Իր սերը, կարեկցանքը, ողորմությունը։

Մանկան ծնունդով մարդկանցս համար առավել քան իրական դարձավ բարին, քանի որ բարությունը պայման է ոչ միայն ճանաչելու Ճշմարտությունը, այլ նաև՝ ապրելու Աստծո հետ։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ