24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

92 տարեկանում բեմ դուրս գալիս ռիսկի եմ դիմում․ Շարլ Ազնավուրի հարցազրույցը

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը պատրաստվում է ապրիլի 5-ին համերգ ունենալ Կրեմլում եւ համերգից առաջ բացառիկ հարցազրույց է տվել Часкорին։

Ազնավուրը պատասխանել է իր ընտանիքի մասին հարցերին ու ասել, որ ընտանիքում իրենց հարաբերությունները շատ մտերմիկ էին, այդ պատճառվ էլ իր  համար կարեւոր է իր պատմությունը, արմատները:

Լրագրողը հարցրել է, թե եղել է արդյոք Ազնավուրը Ախալցխայում, որտեղ ծնվել է նրա հայրը։ Ի պատասխան՝ շանսոնյեն ասել է՝ մի քանի անգամ։

«Վերջին անգամ ես Ախալցխայում եղել եմ 2012-ին` համերգով, ինձ հետ էր նաեւ իմ դուստր Կատյան: Ընտանիքում մեր հարաբերությունները շատ մտերիմ էին, այդ պատճառով էլ ինձ համար շատ կարեւոր է պատմությունը, արմատները: Դժբախտաբար, մոր կողմից իմ բոլոր հարազատները սպանվել են Ցեղասպանության ժամանակ: Իսկ հորս կողմից կան հարազատներ, ես հանդիպել եմ նրանց հետ: Ախալցխա վերջին այցիս ժամանակ տեղացիներն ինձ ցույց տվեցին վայրը, որտեղ ենթադրաբար գտնվել է իմ հոր տունը»,- ասել է Ազնավուրը:

Լրագրողը նշել է նաեւ, որ Ազնավուրի հայրը, ըստ տեղեկությունների բավական առատաձեռն է եղել։ Շանսոնյեն էլ նշել է, որ դա այդպես է, եւ իրեն եւ իր քույր Աիդային էլ նույնկերպ են դաստիարակել։

 «Այո, ինձ եւ իմ քույր Աիդային այդպես են դաստիարակել: Ցեղասպանությունից փախած մեր ծնողների ճակատագիրը, եւ նրանց վարքագիծը մեզ համար օրինակ են դարձել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի նավապետի համարձակությունն ու բարությունը, ով փրկել է նրանց Կոստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա են եղել, երբ թուրք զինվորականներից մեկը հայերեն խոսակցություն է լսել ու վազել նրանց հետեւից: Բայց նավապետը պաշտպանել է իմ ծնողներին: Ես կարծում եմ` նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց բարության ու օգնության շնորհիվ, այդ պատճառվ էլ նրանք միշտ աշխատում էին բոլորին օգնել:

Մենք շատ համեստ ենք ապրել, բայց մեր տան դռները միշտ բաց են եղե։ Ծնողներս կիսում էին այն ամենը, ինչ ունեին: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ քաղց էր տիրում, բռնազավթում, ծնողներս մեր բնակարանում թաքցրել են հրեաների եւ ռեժիմի հակառակորդների: Նրանք չեն դավաճանել իրենց արժեքներին: Հայրս ճակատ է մեկնել, մայրս զենքը տեղափոխում էր մանկասայլակով, իսկ ես ու Աիդան օգնում էինք թաքցնել հին հագուստները եւ գտնում էինք նորերը»:

Ազնավուրը խոսել է նաեւ իր տարիքից ու ասել, որ 92 տարեկանում բեմ բարձրանալով՝ ամեն անգամ ռիսկի է դիմում, որ լիարժեք համերգ անցկացնի առանց ընդմիջման և մի կում ջուր խմելու:

«Էլ չասեմ ժամեր տևող թռիչքների մասին: Համերգային շրջագայության ընթացքում երբեմն չորս երկիր եմ թռչում: Հիմա ցանկանում եմ մեկնել այն եզակի անկյունները, որտեղ չի հաջողվել երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»,-  ասել է շանսոնյեն:

Ազնավուրը նշել է, որ իր հանդիսատեսը հավատարիմ է, նվիրված։

«Ես նրա հետ ինչպես հին ընկերոջ եմ հանդիպում: Նախկինում իմ մտքերով դահլիճի հետ չէի կիսվում, հիմա հանդիսատեսի հետ շատ բաների մասին եմ անկեղծ զրուցում: Օրինակ՝ որ հիշողությունս երբեմն ինձ դավաճանում է: Դե, բայց ինչպե՞ս հիշես գրած հազարից ավելի երգերը: Այդ պատճառով հուշարարների եմ օգտագործում: Բոլոր արտիստները գործնականում դա անում են, բայց ես միակն եմ, որ պատրաստ եմ հրապարակավ ասել»,- ասել է նա:600_400_12

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ