24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է Զարուհի Փոստանջյանը պատրաստվում հեռանալ (տեսանյութ)

Ազգային ժողովը դեռ մինչև մայիս ու մայիսին էլ, ըստ ժամանակացույցի, նիստեր պիտի գումարի: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող օրենսդիր նոր կազմն աշխատանքի կանցնի արդեն մայիսից հետո, և կան մի շարք պատգամավորներ, ովքեր չեն լինելու առաջիկա խորհրդարանում: Նրանցից մեկն էլ Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս լքեց «Ժառանգություն» կուսակցությունը, նաև համանուն խմբակցությունը, քանի որ համամիտ չէր կուսակցության մոտեցմանը` համագործակցել ու դաշինք կազմել Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ:

Henaran.am-ը հետաքրքրվեց է Զ. Փոստանջյանին, թե ինչպես է հեռանում խորհրդարանից: «Բավականին մեծ լիցքերով եմ հեռանալու, և, կարծում եմ, որ դուք տեսել եք` այստեղի աշխատանքն ինչպիսին է: Ես հեռանում եմ մի վայրից, որը բացարձակ ազգային չի եղել, ժողովրդինը չի եղել, հետևաբար այնպես չէ, որ վայրն այսպես ասած ձգող է այս առումով»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ հիմնել է «Երկիր ծիրանի» կուսակցությունն, այժմ զբաղված է կուսակցության գրանցմամբ և այլ կազմակերպչական հարցերով, իսկ քանի որ կուսակցությունը, ինչպես պատգամավորն է խոստանում, մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին, իր գործունեությունն էլ շարունակական կլինի: «Լինելու եմ հանրության կողքին, իրենցից ստանալու եմ և´ ուժ, և´ եռանդ և փոխանցելու եմ իմ ծառայություններն իրենց»,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ