20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չպետք է վաճառվել. ՀՅԴ թեկնածուն հորդորում է /տեսանյութ/

 ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նախընտրական գզվռտոցը բացասական  է գնահատում:

«Իհարկե, սա էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ նախկին 41 ընտրատարածքները դարձան թվով 11, և գաղտնիք չէ, որ նախկին 41 ընտրատարածքներում մեծամասնականով ընտրվածների ճնշող մեծամասնությունը կամ իշխանության վստահությունն էին վայելում, կամ հովանավորությունը, կամ մեծ ֆինանսական միջոցների՝ ռեսուրսների էին տիրապետում, իսկ հիմա արդեն խնդիր է դարձել , քանի որ ընտրատարածքները պայմանական փոքրացել են , ուստի նախկին մեծամասնական թեկնածուները՝ խաղացողները իրար հետ փորձում են խնդիրները՝ այլ եղանակով լուծել: Քաղաքական մշակութի բացակայություն կա, քանի որ հնարավոր չէ քաղաքական բանավեճի միջոցով ծրագրերը ներկայացնել: Հայ Յեղափոխական դաշնացության համար ձեռնամարտի դիմելը դատապարտելի է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ղազարյանը:

Պատգամավորության թեկնածուն  կարծում է, որ ամեն ինչի մեղավորը անպատժելիությունն է: Նրա խոսքով՝ մինչև ընտրությունները և  անգամ բուն ընտրության օրը կարող են նման երևույթներ լինել:

Արթուր Ղազարյանը ընտրվելու դեպքում պայքարելու է՝  իր համար կարևորագույն երկու խնդիրների լուծման համար.«Դրանք են՝ սացիալական արդարությունը և ազգային անվտանգությունը: Այս երկուսը նաև դաշնակցության պլատֆորմում են տեղ գտել:Նեղ առումով, ներկայացնելով կրթության ոլորտը ես կփորձեմ նաև այս ոլորտում փոփոխություններ բերել»,-նշեց Արթուր Ղազարյանը հավելելով, որ կրթությունը այն խարիսխն է, որի վրա հետագայում պետք է ձևավորվի մեր պատկերացրած արդար հասարակարգը, սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացում, երկրի հզորացումը:

Արթուր Ղազարյանը նկատում  է, որ հետընտրական փուլում հնարավոր է լարված պայքարի դրսևորումներ լինեն.« Իննը քաղաքական ուժ է խորհրդարան գնալու հայտ ներկայացրել և արդեն պարզ երևում է, որ նրանցից երկու-երեքը, եթե ոչ ավել, չի մտնելու խորհրդարան: Դա նշանակում է, որ բողոք լինելու է, բայց քաղաքական ուժի բողոքը այլ բան է, իսկ ընտրազանգվածի բողոքը՝ այլ բան: Եթե այդ քաղաքական ուժերի բողոքը ադեկվատ եղավ և դարձավ ընտրազանգվածի բողոք, ապա հնարավոր է փողոցային պայքար, որը ամենավատ տարբերակն է տվյալ դեպքում»:

ՀՅԴ պատգամավորության թեկնածուն այս բոլորից խուսափելու համար հորդորում է.«Կդժգոհեն անգամ այն մարդիկ, ովքեր այսօր կաշառվում են: Դժբախտաբար հնարավոր չեղավ դրա դեմն առնել: Չպետք է վաճառվել, բայց մյուս կողմից էլ մեղադրելի են այդ առաջարկն անողները»,-եզրափակեց Արթուր Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ