18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

5 մեդալ հայ սամբիստներին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում հայ սամբիստներ, 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) և 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, նվաճել են ոսկե մեդալ:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը  (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) զբաղեցրել է երկրորդ տեղը: Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Ջոն Բալյանը (անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան) և 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Միրզոյան), դարձել են հուշամրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

Նշենք, որ այս մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 6 սամբիստներով: Մեր հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ