19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրուշոն և հանրահայտ PicsArt հավելվածը համագործակցում են

Սիրուշոն և հանրահայտ PicsArt հավելվածը համագործակցում են։ Սիրուշոն եւ PicsArt-ը` հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից:

Հավելվածում, որն անվճար հասանելի էiOS, Android եւ Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են “Sirusho Style” ստիկերների և “Armat Frames” շրջանակների փաթեթները: Այսպիսով, PicsArt հավելվածի միլիոնավոր օգտատերերը արդեն կարող են հեշտությամբ ներբեռնել հայկական տարազի դետալներն ու նախշերը աշխարհի տարբեր ծայրերում` իրենց նկարներին հաղորդելով Սիրուշոյի ինքնատիպ ոճն ու հայկական ոգին:

PicsArt-ը ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման, նկարելու համար հավելված ու սոցալական ցանց է, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր։ Նախկինում PicsArt-ը համագործակցել է նաև Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆֆի, Dior, L’oreal եւ այլ աշխարհահռչակ անունների և ապրանքանիշների հետ։ Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական ազգային արժեքներով ոգեշնչված երկու փաթեթ։

Եթե արդեն ունեք PicsArt հավելվածը, շտապեք ներբեռնել “SirushoStyle” և “Armat Frame” փաթեթները ու սկսել ստեղծագործել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ