25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ: Նախարար Արամյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու փոխանցումները` որպես տնտեսական աճն ապահովող հիմնական գործոններ: Նախարար Վարդան Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, հաճույքով պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները, ովքեր ևս ունեցել են հնարավորություն ուսանել հեղինակավոր այս բուհում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ