23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Աստված մեկդ հազար անի».զինվորի մայրը՝ Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Տղաս Ղարաբաղում ա ծառայում ու անգամ պրիսյագ չեմ կարացել  գնամ: Ծանր վիճակում ենք: Առիթն օգտագործեցի եկա ղեկավարությանը խնդրեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կոմիտասի անվան պանթեոն՝ Պոր Վիրապ գյուղից  եկած  Մարինե Ավետյանը:

«Խոր վիրապից եկել եմ, որ կառավարությանը խնդրեմ: Մի տարի ա երեխուս չեմ տեսել: Չորս երեխա ունեմ ու խնդրում եմ»,-ասաց կինը և ցույց տալով մանկասալյակի մեջ գտնվող իր աղջկան հավելեց.«Էս երեխես էլ հիվանդա»:

Ավելի ուշ կնոջը մոտեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Քաղաքապետից շնորհակալ եմ: Աստված իրա մեկը հազար անի: Խոստացավ օգնել»,-հայտնեց Մարինե Ավետյանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ  Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀ վարպապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցական ընկերներ, հարազատներ՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի գործչի հիշատակին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ