19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն օր գոլեր են խփվելու. Սամվել Կարապետյանը՝ Կարեն Կարապետյանից

  «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է ճեպազրույցի սղագրությունը.

 Շանթ հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ես ուզում եմ կրկին  դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից  բացի  կլինեն այլ ներդրումներ ևս»:

 Հ2 հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Սա զարմանք չէ՞:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք  և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:

 Կենտրոն հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ