28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանլըուրֆայի Գերմուշ գյուղի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի

germu_hk

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի:

Այս մասին «urfanatik» լրատվական կայքի հայտնել է տարածաշջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում:

Ըստ նրա՝ Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915 թվականից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դաձել կիսավեր: Գյուզելերը նշել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին տեսնելու:

«Եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Եթե վերանորոգվի, մեծ նպաստ կբերի Ուրֆայում զբոսաշրջության զարգացմանը: Ուզում ենք, որ եկեղեցին վերանորոգվի և վերաբացվի քրիստոնյաների ծեսերի համար»:

Գյուղի բնակիչներից Հյուսեյին Ասլանն էլ կայքին տեղեկացրել է, որ ժամանակին գյուղում 2 եկեղեցի է եղել: Մեկն ավերվել է, իսկ կանգուն մնացած եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ