19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ էր անում քրեական հեղինակություն Փայլակը. ՕՐՕ-ի թեկնածուն հիշել է

«Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքը այսօր՝ մարտի 25-ին նախընտրական հանդիպում է ունեցել նաև Քարակերտ գյուղում:

 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի 59-րդ հորիզոնականը զբաղեցնող Լավրենտի Կիրակոսյանը, ով հենց Քարակերտ գյուղից էիր ելույթում հիշել է  խորհրդային տարիների  քրեական հեղինակություն Փայլակին.

«Սովետական պետության տարիներին հեղինակավոր մարդ կար՝ Փայլակ, նա ոչ մի աշխատավոր մարդու, ինտելիգենցիայի ներկայացուցչի չէր նեղացնում, նա գնում իր մեթոդները բանեցնում էր կենտկոմի քարտուղարի, ռայկոմի քարտուղարի, գործկոմի նախագահի, տրեստի կառավարչի վրա:

Իսկ այս մադիկ հակառակը՝ խեղճ ժողովրդի վրա են իրենց կուժ ու կուլան կոտրում: Գնացեք այդ ամենը կիրառեք հզորների վրա, էսօրվա լորդերի վրա»,-հայտարարել է  Կիրակոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ