19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե խախտում հայտնաբերեին, պատկերացնում եք չէ՞, թե ինչ կլիներ»

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանն ասում է, որ ամբողջ հանրապետությունում  պիտի փոխվի հիպոթեքային և ամբողջ բանկային համակարգը, քանի որ տոկոսադրույքները շատ բարձր են:

«Այս տոկոսադրույքներով չի կարող երկիրը զարգանալ, չեն կարող տնտեսությունը, անհատը ու ձեռներցը զարգանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` ներկայացնելով իրենց ծրագրում առաջարկած 15 կետերից մեկը: Դիտարկմանը, թե շատերի` այդ թվում և´ Բանկերի միության նախագահի, և´ այլ քաղաքական ուժերի կողմից, այս կետը որակվում է որպես պոպուլիզմ, նա արձագանքեց.

«Սա պոպուլիզմ չէ: Այնտեղ կա ամենակարևոր դրույթը, որ բարձրանում է ավանդատուների հարցը, այսինքն` մարդը բերում է, իր ավանդը դնում է այդ բանկում, ստանում է ինչ-որ գումար, մենք ասում ենք, որ պիտի ցածրացնենք տոկոսները, իրենք ասում են` բա այդ ավանդատուների ստվար բանակն ի՞նչ է լինելու:

Մենք առաջարկում են այս մոտեցումը յուրաքանչյուր գործարար, բիզնես ունի իր բաժնեմասը, որը թողարկվում է, այսինքն` արժեթղթերը, օրինակ նույն «Facebook»-ը, «Microsoft»-ը բաց են թողնում արժեղթղթեր, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են գումար աշխատել, գնում են այդ բաժնետոմսերը, նույն ավանդատուի կարգավիճակով, ինչ, որ մեզ մոտ ստեղծված է»:

Պատգամավորն ընդգծեց, որ բանկային համակարգի իրավիճակը սխալ է, մարդը գնում է, դառնում է բաժնետեր, ավելի շատ եկամուտ է տանում, քան թե ինքը տանի, բանկում դնի ու տոկոսները վերցնի: Այդ համակարգը պիտի մտցնենք ՀՀ-ում, դա ամբողջ աշխարհում աշխատող կուլտուրա է»:

«Ծառուկյան» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկն օրերս հայտարարեց, որ իրենց 15 կետերն իրականացնելու և նման կերպ Հայաստանը կոլապսից հանելու, զարգացնելու համար անհրաժեշտ է 70 միլիարդ գումար: Զ. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` որտեղից այդ գումարը:

«50 տոկոս  ստվեր ունենք, բոլորը գիտեն դա, մենք շատ արագ պիտի ստվերը բերենք օրինական դաշտ, որը կբերի հավելյալ գումարներ, բացի դա մենք ունենք հստակ ծրագիր` այդ գումարները հայթայթելու»:

Հարցին, թե արյոք միայն ստվերը կրճատելով կարող ենք նման գումարներ ստանալ, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Աշխատատեղեր ստեղծելով նաև: Եթե ստեղծվում են աշխատատեղեր շատ արագ, մարդը գումար է աշխատում, հարկ է մուծում բյուջե, իսկ բյուջեն այս պարագայում սկսում է ավելանալ»:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ստվերում գործելու մասին էլ շատ լուրեր կան, նա ասաց. «Այդպիսի բան չկա, դրանք հերյուրանքներ են, անգամ վերջին փետրվարյան իրադարձություններից հետո շուրջ մեկ ու կես տարի հատ առ հատ ստուգվել են, ու դա բացեիբաց լուսաբանվել է: Ոչ մի խախտում չի հայտնաբերվել, եթե խախտում հայտնաբերեին, դուք պատկերացնում եք չէ՞, թե ինչ հետևանք կարող էր ունենալ»:

Իսկ արդյոք ինքը Զոհրաբյանը կհրաժարվի իր բիզնեսներից, եթե անցնի օրենսդիր աշխատանքի, այս մասին նա ասաց. «Ես ՀՀ-ում ոչ մի բիզնես չունեմ շատ վաղուց, ունեմ արժեթղթեր այլ երկրներում, որոնք ինձ դիվիդենտներ են բերում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ