23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոտս տպավորություն է, որ «Ելք» դաշինքի տեքստն է ընկել կադրի վրա. Մարուքյանը` ՀՀԿ-ից

Լոռու մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը ներկաներից հետաքրրքվեց, թե արդյոք հետևում են «Հանրապետականի» քարոզարշավին: Ինքը ժամանակ չունի հետևելու, սակայն մի քանի բառ լսելուց հասկացել է. «Այնպիսի փոփոխություններ են խոստանում, որ մոտս տպավորություն է, որ «Ելք» դաշինքի տեքստն է ընկել կադրի վրա: 17 տարի իշխանության մեջ են, Հայաստանը հասցրել են այս վիճակին ու ասում են, որ մենք գանք, բայց իրենք եկել են արդեն, փոփոխություն կանենք, էս կանենք, էն կանենք: Աբսուրդ է, բայց այն է, ինչ որ ասում են իրենք այս պահին»:

Նրա խոսքով` 17 տարին բավական էր Հայաստանը զարգացնելու ու փոփոխություններ արձանագրելու համար: Ապա ընտրողներից հետաքրքրվեց, թե արդյոք գոհ են իր ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աշխատանքից խորհրդարանում: Դրական արձագանքից հետո նա ասաց.

«Եթե գոհ եք, ուրեմն,  ընտրեք ավելի մեծ թիմի»:

Էդմոն Մարուքյանը հորդորեց, որ եթե չեն ուզում, որ ձայները փոշիացվեն, ձայնը տալիս են «Ելք» դաշինքին:

«Մենք բարերար չենք ընտրում, մենք ընտրում ենք 21-րդ դարի իշխանություն, որը Հայաստանը կդարձնի պետություն, որտեղ ամեն բան արվում է հանուն մարդու, որտեղ մարդը չի մտածում, թե ուր գնան, գլուխներն ազատեն, այլ վերադառնում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ