26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե շարունակեն ինձ դիկտատոր անվանել, ես էլ նրանց ֆաշիստ կանվանեմ. Էրդողանը սպառնում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իրեն հասցեին վերջին շրջանում հաճախակի օգտագործվող «դիկտատոր» բնորոշմանը և իր՝ եվրոպական երկրներին «Ֆաշիստ» անվանելուն: 

«CNNTurk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ իր մասին դիկտատոր են ասում, ինքն էլ նրանց ֆաշիստ է անվանելու:

«Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունը ունեք, իսկ Էրդողանը ֆաշիստ կամ նացիստ անվանելու ազատություն չունի՞: Կներեք իհարկե, բայց ես նրանց ֆաշիստ եմ անվանելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ դիկտատոր կանվանեն:

Այս պահին իմ երկրում ո՞ր մի թերթն է դրանց ղեկավարության մասին այդպիսի վերնագրեր հրապարակում»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էրդողանը Նիդերլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրեց այն բանից հետո, երբ այդ երկրներում չթույլատրվեց, որ Թուրքիայի նախարարները նախընտարական քարոզչություն իրականացնեն,  ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ