25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չէի ուզենա, որ Վարդուշ տատիկը արցունքն աչքերին Ծառուկյանի ձեռքերը համբուրեր… Հրապարակ

Ես չէի ուզենա, որ լավ վարչապետ լինելու համար բոլոր տվյալներն ունեցող Կարեն Կարապետյանն այսպես խրվեր նախընտրական քարոզարշավի մեջ եւ զբաղվեր մի կասկածելի գործով, որը որեւէ կապ չունի մեր երկրի տնտեսության եւ վարչապետի բուն պարտականությունների հետ։ Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այն տնօրենների թվում, որոնց sut.am-ը գաղտնի խոսեցրել է ու ձայնագրել՝ բացահայտելով, որ նրանք վերջին օրերին զբաղվել են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմելու ամոթալի գործով։

Ես չէի ուզենա, որ մեր գյուղի Վարդուշ տատիկը արցունքն աչքերին կանգներ «Ծառուկյան դաշինքի» հանրահավաքում, իսկ վերջում Ծառուկյանի ձեռքերը համբուրեր ու փողի իր խնդրագիրը խցկեր Ծառուկյանի թիկնապահի ձեռքը։ Ես չէի ուզենա, որ Սամվել Բաբայանը հայտնվեր բանտում՝ զենք-զինամթերք ներկրելու մեղադրանքով, եւ չէի ուզենա, որ մեր երկրում որեւէ մեկի մտքով անցներ, որ իշխանափոխության միակ ճանապարհը զինվելն է։

Ես չէի ուզենա ապրիլի 3-ին արթնանալ նախորդ ընտրություններին հաջորդած օրերի ծանր զգացողությամբ՝ երբ չես ուզում ապրել մի երկրում, որը քո հայրենիքն է, եւ որտեղից դու հեռանալու մտադրություն չունես, բայց ելքն էլ չես տեսնում։ Երբ չես ուզում շփվել իշխող կուսակցության կամ ընտրական հանձնաժողովների որեւէ անդամի հետ։ Երբ ցավում ես, որ ունես անամոթ ու սրիկա իշխանություն, խեղճ ու թուլամորթ հասարակություն, ծախվող ու վախկոտ ընտրող, ապաշնորհ ու անընդունակ ընդդիմություն, անհաղորդ ու պասիվ մտավորականություն։ Երբ արժանիներն ու ազնիվները փոքրամասնություն են, իսկ անարժաններն ու ստորները՝ ուժեղ եւ համախմբված։ Ես չէի ուզենա, որ հեռանկարի բացակայություն արձանագրած երիտասարդները նորից բռնեին պանդխտության ուղին։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ