25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է հայտնի երաժիշտ ու «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի երաժիշտ եւ «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը:  Նա մահացել է իր 91 տարեկանը լրանալուց մի քանի օր անց՝ Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում, գրում է Cigaroficionado-ն։

Հայտնի ջազմեն Ավո Ուվեզյանը Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night հռչակավորհ երգի հեղինակն է։ Նա սակայն ավելի հայտնի է դարձել իր սիգարներով, Ավո Ուվեզյանը ամենաթանկարժեք ու էլիտար սիգարների AVO ապրանքանիշի հիմնադիրն է։ Այդ սիգարների մեկ տուփն արժե 100-500 դոլար։

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թվականին, Բեյրութում, երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են։

16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։

1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։ Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր, և, թվում էր, նրա կարիերան մոտենում էր ավարտին։ Սինատրայի համար շատ հաճելի էր լսել, որ նրան անվանում էին մեծագույն երգիչ, և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել՝ այս անգամ արդեն կինոյի բնագավառում։

Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված Կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը։

Մեկնելով Պուերտո Ռիկո՝ Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում։ Այնտեղ նա ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս նա հանդիպում է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ։

Սկզբնական ժամանակները Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ Այնուհետև 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են։ 1996 թ-ին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։

2000 թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ