20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելը քննադատել է նացիզմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Իսրայելը  քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Նիդերլանդներին  և Գերմանիային  նացիզմի մեջ մեղադրելու համար:

Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի՝ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը, անդրադառնալով վերանշյալ թեմային ասել է, որ նման համեմատությունները  տեղին չեն: 
 

«Իսրայելը դեմ է ցանկացած բանի, ինչը կարող է հրեաների ցեղասպանության  հիշատակը  արժեզրկել և պարզեցնել»,-ասել է Նախշոնը:
 
Հիշեցնենք, որ Էրդողանը Նիդերլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրեց այն բանից հետո, երբ այդ երկրներում չթույլատրվեց, որ Թուրքիայի նախարարները նախընտարական քարոզչություն իրականացնեն,  ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար:
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ