23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը ժեստերի լեզու է սովորել

Այսօր նախընտրական քարոզարշավի  շրջանակում, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանը հանդիպեց քաղաքացիների հետ, այդ թվում՝ լսողական խնդիրներ ունեցող անձանց հետ։ Սամվել Ալեքսանյանը հասցրել էր մի քանի ժոստ սովորել ու փորձում էր  լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հենց ժեստերի լեզվով  էր ասում շնորհակալություն։
Տեսնելով լրագրողներին՝ Ալեքսանյանն ասաց․

«Ասե՛ք էրեխե՛ք, ասե՛ք, կարամ լալերեն էլ պատասխանեմ»։

Այնուհետև  լրագրողները հարց ուղղեցին Ալեքսանյանին՝ փորձելով հասկանալ՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը,  թե վերջինս ընտրողներին խոստացել է օգնել՝ պարտքերը մարելու հարցում։

«Էսքան մարդ կա, հլը տե՛ս՝ մեկը էդ ձևի բան ասո՞ւմ ա։ Ես ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ բան ունեմ․ ո՞նց եմ օգնելու էս մարդկանց։ Ոչ մի բան չունեմ։ Ես հոգով, սրտով ժողովրդի հետ եմ․ իրանց հերիքա»,- նշեց Ալեքսանյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը լրագրողներին բացատրեց, թե Սամվել Ալեքսանյանի հաջողությունը նրա ժողովրդականության մեջ է, ապա ավելացրեց․ «Լալի հետ լալավարի ա խոսում, խուլի հետ՝ խուլավարի, բանվորի հետ՝ բանվորի նման։ Ժողովուրդը դա ա սիրում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ