24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե պետական կառավարման մակարդակը չբարձրացնենք, հաջողություն չենք ունենա»

Այսօր Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման   ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց՝  ՀՀԿ-ի  թիմը ռեալ գիտի՝ ինչպես կարելի է  երկիրը փոխել:

«Մեր թիմը ռեալ համոզված է, որ իր ներկայացրած ծրագիրը կարող է անել, անկախ այն բանից, թե մենք ինչքան նեղված ենք, ինչքան թերհավատ ենք, և թե ինչպիսի շրջապատում ենք ապրում: Դրա համար բազմաթիվ օրինակներ կան»,-ասաց վարչապետը:

Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց վարչապետին՝ փորձելով հականալ՝  կառավարության ղեկավարը հնարավոր համարո՞ւմ է պետական համակարգում ցածր աշխատավարձերի պարագայում կաշառակերության բացառումը:

«Դուք ճիշտ եք նկատում, ամենաբարդ փոփոխությունները պետական կառավարման համակարգում ենք իրականացնելու, եթե պետական կառավարման մակարդակը չբարձրացնենք, հաջողություն չենք ունենա: Կառավարման պետական համակարգի ցածր վարձատրությունը թույլ չի տալիս մեզ՝ լավագույն մասնագետներին հրավիրենք»,-ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ