24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի ”շահը” և ԼՂՀ-ի խնդիրը. լարված տարածաշրջան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր համարում է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի, սա դառնա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը:

Այս մասին Սաֆրաստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

”Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա, որովհետև Սիրիան է բազմիցս հայտարարել, և Իրանը, և Ռուսաստանը նախազգուշացրել և շատ վերլուծաբաններ են գտնում, որ հարվածը կարող է հանգեցնել այն բանին, որ պատասխան քայլերի կդիմեն սիրիացիները և նրանց դաշնակիցները, մասնավորապես Իրանը: Դա շատ ծանր հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար”,-նկատեց նա:

Սաֆրաստյանի խոսքով` ոչ մի երկրի, այդ թվում և ԱՄՆ-ի շահերից չի բխում ռազմական գործողությունների սկսելը, մանավանդ որ Բաշար ալ-Ասադի ուժերը գնալով ավելի են ուժեղացնում իրենց դիրքերը:  ”ԱՄՆ-ին որևէ դրական բան չի բերի, իմիջը կտուժի, նույնիսկ կան տվյալներ, որ արաբական երկրները, որ ամեն կերպ պաշտպանում են ԱՄՆ-ին, որ օգնություն է ցույց տալիս ապստամբներին, կքննադատեն: Իսլամական աշխարհը, ՌԴ-ն, Չինաստանը դա շատ վատ կարող են ընդունել դա”,-ասաց Սաֆրաստյանը:

Վերջինս շեշտեց, որ ԱՄն-ում դեռևս վերջնական որոշում չկա դիմել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե ոչ:  ”Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվերակեց, և հիմա Ամերիկայում քննարկվում է այն հարցը, որ միայնակ գնան գործողությունների, թե չէ, եթե նախագահ Օբաման որոշում ընդունի”,-ասաց արևելագետը` հավելելով, որ այսօր երկու իրարամերժ հայտարարություններ արդեն եղել են: Սպիտակ տան ներկայացուցիչը, ում անունը հայտնի չէ, հայտարարել է, որ քննարկվում է միայան գործողություններ սկսելու հարցը, իսկ ԱՄՆ ՊՆ-ն հակառակ հայտարարությամբ է հանդես եկել:

Հարցին, թե ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների իրականացումը ինչ-որ կերպ կանդրադառնա ԼՂՀ-ի հիմնախնդրի վրա, Սաֆրաստյանը պատասխանեց. ”Ինձ թվում է` Ադրբեջանն այն պետությունն է, որ տեսնի տարածաշրջանում ռազմական գործողություններ են ընթանում, ինքն էլ կփորձի օգտագործել պահը և դիմել ռազմական գործողությունների վերսկսմանը ԼՂՀ-ում: Դա միշտ պետք է սպասել Ադրբեջանից, այդ երկիրը միշտ կարող է դիմել պռովոկացիայի”:

Իսկ ԱՄՆ-ի հարձակման դեպքում, ըստ քաղաքագետի, Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի հստակ հայտարարությամնբ հանդես գալ, որ բոլոր գործողությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության սահմաններում պետք է լինեն: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ