19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

unnamed (4)

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված  էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ իրականացնելու բարեփոխումներ բացառապես բոլոր ոլորտներում: «Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վազիլ Հուդակն ընդգծել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար  հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Պարոն Հուդակը նշել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաև կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:

Կարեն Կարապետյանը ողջունել է սերտ փոխգործակցության ուղղությամբ ԵՆԲ-ի պատրաստակամությունը և ավելացրել, որ կառավարությունը նախատեսում է մարզային համայնքների կառավարման լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարբեր պետական ծառայություններում ներգրավել մասնավոր ներդրողների և այլն:    

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ