19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է. դաշինքի թեկնածուի հայտարարությունը

P1020104

«ՀՀԿ-ականները իրենց կարծիքն են ասում, բայց որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է, ավելի մեծ, զորեղ փաստեր կան ապացուցող: Այսօր մեր դաշինքը գնում է ինքնուրույն, սեփական ծրագրով, առանց որևէ մեկի հետ գաղտնի պայմանավորվածություններով»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ կոալիցիայից խոսում են այնպիսի քաղաքական ուժեր, որ դեռ պիտի հաղթահարեն այդ շեմը, իսկ իրենք այս պահին որևէ կոալիցիա կազմելու նպատակ չունեն: «Երբ կլինենք քաղաքական մեծամասնություն, մենք կլսենք, կընդունենք առաջարկներ, թե ոչ, դա կորոշենք»:

«Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանն էլ գնահատելով քարոզարշավն` ընդգծեց, որ այն անհավասար պայմաններում է ընթանում: «Իսկ քանի որ մեր ժողովրդի մի հատվածը նախդը շատ սիրող է,նրան լավ երկրի հեռատեսությամբ այնքան էլ հեշտ չէ համոզել չընտրել ընտրակաշառքը»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ընդդիմադիր լինել-չլինելուն, ապա Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ իր համար ընդդիմություն է այն ուժը, ում ծրագիրը տարբերվում է իշխանության ծրագրից արմատապես:«Ուղակի ասել, որ մենք ավելի լավ տղաներ ենք, կգանք և ընթացքն ավելի լավ կտանենք, ես դրան չեմ հավատում, և, հետևաբար, երբ խոսում ենք, թե ով է ընդդիմություն, խոսքերով չէ»:

«Ելք»-ից առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ իրենք էլ են դեռ վաղուց հայտարարել, որ երբևէ կոալիցիա չեն կազմելու: «Եթե տրամաբանությունը լինելու է` ով քանի տոկոսն է հատում, և դրանով է որոշվում ընդդիմադիր լինելը, ստացվում է, որ ՀՀԿ-ն է ընդդիմադիր, բայց դաս չի նշանակում, որ իրենք ընդդիմադիր են: Լիքը մարդիկ կան, որ կոալիցիայի մեջ չեն, ընդդիմադիր էլ չեն»,-շեշտեց նա:

Գևորգ Պետրոսյանն էլ սկսեց ապացուցել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է` ասելով, որ իշխանության քննադատության հիմնական սլաքներն ուղղված են  «Ծառուկյան» դաշինքի դեմ»:

Բանախոսները նաև դժգոհեցին, որ ՀՀԿ-ից թեկնածու չեն գտնում, որպեսզի բանավաիճեն: «Պատրաստ եղեք նկարների հետ մրցելու ու նրանց ընտրել»,-նետեց Ա. Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ