19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես կարծես քայլում էի Աստծո հետ … » . Աստվածաշունչը` խուլերի համար /տեսանյութ/

 
Առաջին անգամ ամբողջ Աստվածաշունչը նկարահանվել է խուլերի համար՝ ժեստերի լեզվով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր  Եսայի քահանա Արթենյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը, ինչպես նաև  ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը   նշեցին՝  այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ դրա շնարհիվ խուլերի համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ավելի մոտենալ Աստվածաշնչին, Աստծո խոսքին:

 «Իհարկե, խուլերն իրենց մշակույթով, իրենց լեզվով՝ իբրև համայնք եղել են Հայաստանում,  բայց այն իմաստով, որ եկեղեցին քարոզչական հոգևոր ծրագրեր իրականացնի, և վերջիններս եկեղեցական կյանքում ընդգրկված լինեն, դա եղել է  2002 թվականից սկսած:  Խուլերի հետ աշխատանքի ընթացքում հոգևոր քարոզչության տեսանկյունից բացահայտվում են խնդիրներ, որոնք ժամանակի ու հնարավորության սահմաններում փորձում ենք լուծել», – նշեց  Տեր  Եսայի քահանա Արթենյանը:

Ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանի խոսքով` կան խուլեր, ովքեր ժամանակին հնարավորություն չեն ունեցել կրթվել ու ժեստերի լեզվին այնքան էլ լավ չեն տիրապետում, բայց այս տեսաերիզը պատրաստվել է այնպես, որ Աստծո խոսքը հասու լինի խուլերի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, մատչելի լինի բոլորի համար: ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը շեշտեց՝ տեսաերիզի նկարահանման աշխատանքներին ինքն էլ է մասնակցել ու աննկարագրելի զգացողություններ է ունեցել:

«Երբ ներկայացնում էի Աստծո խոսքը, ես կարծես քայլում էի Աստծո հետ», -պատմեց Գրետա Ավագյանը, ով մանկավարժական հալասարանի ուսանողուհի է: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ