19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերջին օրերին ստոր ու դավադիր հարվածեցին. Արթուր Բաղդասարյանը հայտարարում է

«Հարգելի հայրենակիցներ, դուք եք ձեր քվեի տերը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք չենք ընտրում «թաղի տղաների», մենք չենք ընտրում ժողովրդի խնդիրներին անհաղորդ մարդկանց, ովքեր 25 տարի Ազգային ժողովում են ու այդ ընթացքում 20 բառ չեն արտասանել: Մենք ընտրում ենք երկրի իշխանություններին առաջիկա 5 տարիների համար և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք մեր երկրի համար կարևորագույն այս հարցին»,- ասաց Հայկական Վերածնունդ կուսակցության  ղեկավար Արթուր Բաղդասարյանը գյումրեցիների հետ հանդիպմանը:

Այնուհետ ՀՎԿ  թեկնածուները ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրերը` խոստանալով  ընտրություններում հաջողության հասնելու դեպքում շատ արագ կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագիրը, որով բարեփոխումներ են նախատեսվում բոլոր ոլորտներում. կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում,  աշխատատեղերի ստեղծումը,  փոքր ու միջին բիզնեսի զարգացում:

ՀՎԿ թեկնածու Հովհաննես Մարգարյանն էլ ասաց. «Բոլորը հարցնում են` ուր է մեր Հովոն: Ես հայտարարում եմ, այսօրվանից սկսում եմ քարոզարշավը, առաջիկա 10 օրերը լինելու են վճռական», այնուհետ հիշեց ՏԻՄ ընտրությունները Գյումրիում, երբ   իր մրցակիցները  քարոզարշավի վերջին վայրկյաններին փորձեցին մրոտել իր անունը: Բայց հաջողվեց  մոտ 7000 քվե ստանալ:

«Ասեղը պարկի մեջ չի մնում ու  վերջին օրով ստոր և դավադիր հարվածով փորձեցին պակասեցնել  քվեները, բայց այս անգամ  այլ է  լինելու պայքարը», – հայտարարեց Արթուր Բաղդասարայանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ