19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանին թողել ենք, ընկել Սեյրան Օհանյանի հետևից. «թեժ» բանավեճ (տեսանյութ)

ՀԿԿ ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը գոհ է քարոզարշավի ընթացքից: «Ոչ մի խոչընդոտներ չենք էլ հանդիպել, ուղղակի նկատել ենք, որ մարդիկ վախենում են միանալ ինչ-որ կուսակցությունների՝ մտածելով, թե ինչ կասեն, մարդիկ ուզում են, որ ինչ-որ բաներ վերականգնվեն: Ընդհանուր առմամբ ես բավարար եմ գնահատում մեր արշավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս վստահ է, որ 5 տոկոսի չափը կանցնեն, ու Կումունիստական կուսակցությունը կհայտնվի Ազգային ժողովում:

Henaran.am-ի հարցին, թե ինչու հենց այս անգամ պիտի անցնեն խորհրդարան, նա պատասխանեց. «Անցյալ անգամ Կոմունիստական կուսակցությունը չի միավորվել տարբեր միությունների հետ, այս անգամ լուրջ ուժերով ենք ներկայանում, մենք գտնում ենք, որ ավելի ուժեղ թիմով ենք մենք գնում»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանն էլ բարձր է գնահատում իրենց շանսերը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանն ու ռազմական մեթոդներով խնդրի լուծման հնարավորությանը՝ ՀԿԿ ներկայացուցիչն ասաց, որ միգուցե կոմունիստներն այն ժամանակ այդ մեթոդով են խնդիրներ լուծել, բայց այսօր Կոմունիստական կուսակցությունը կա բոլոր երկրներում, բայց չենք տեսել, որ երբևէ ուժ կիրառվի:

Կարինե Հակոբյանի համոզմամբ էլ՝ Հայաստանում որակական սերնդափոխություն է պետք: «Սամվել Բաբայան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան նույն սերունդն են, բայց ժամանակը փոխվել է, և Հայաստանն օդի պես կարիք ունի մեծ փոփոխության, պիտի գա այն սերունդը, որ նոր, ժամանակակից եղանակներով է տեսնում այդ զարգացումը»,-նշեց նա:

ՕՐՕ դաշինքի անդամ  Սուսաննա Մուրադյանն էլ ընդգծեց, որ Սամվել Բաբայանը նույնիսկ թեկնածու չէ: Ապա նա մեղադրեց ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին 2008-ին կոալիցիա մտնելու համար:

«Եթե չմտներ, կլինեին ավելի շատ զոհեր, ոչ թե տասը, եթե նա միանար Լևոն Տեր-Պետրոսյանին այդ ժամանակ, ես այսօր այդ քաղաքական ուժի հետ, որևէ առնչություն չէի ունենա»,-ասաց Կ. Հակոբյանը:

Կ. Հակոբյանն էլ մեղադրեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բանակի խնդիրների համար: «Երկիրը թալանվել է, Արթուր Բաղդասարյանը եղել է կոալիցիայի մաս, մենք դա թողել ենք, անցել ենք Սեյրան Օհանյանին, ով եղել է մի կառույցի ղեկավար»,-ասաց Ս. Մուրադյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ