20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու հենց Սամվել Բաբայանը. Ապարանցի Ռազմիկ/ տեսանյութ/

 «Երկրի համար կյանք տված մարդը չի կարող չարիք դառնալ այդ երկրի համար»,-այսօր մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով ԼՂՀ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, հայտարարեց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազմիկ):

Ռազմիկ Պետրոսյանը համոզված է` Սամվել Բաբայանի ձերբակալությունը ազատամարտիկների վրա ճնշում գործադրելու համար է արվում:

«Մեր դաշինքը որոշեց սատարել «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին, քանի որ ժողովուրդը վստահում է մեզ, և մենք կարող ենք շատ հարցերի լուծում գտնել: Ազատամարտիկներիս հիմնական հատկանիշը մեր ազնիվ լինելն է, ու ժողովուրդը գնահատում է մեր խոսքի ուժը»,- ընդգծեց Ռազմիկ Պետրոսյանը:

«Սամվել Բաբայանը չէր թաքցնում, որ սատարում է «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին: Ես հակված եմ մտածելու, որ այս ձերբակալությունը քաղաքական էր: Եթե հայտնաբերվել էր զենքը ու ահաբեկչությունը կանխվել, պետք է գոնե այս մեկ շաբաթը թաքցվեր դա, որովհետև ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ես վստահ ու համոզված եմ` Սամվել Բաբայանը չէր կարող որևէ վտանգավոր գործողություն իրականացնել իր երկրի դեմ »:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ Ջրառատի դեպքերից հետո Սամվել Բաբայանը իշխանությունների համար հիմնական թիրախ էր, քանի որ լրատվամիջոցների և իշխանությունների կողմից պիտակվեց, որպես ստվերային առաջնորդ:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ