19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովին հրճվելու բան չմնաց /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝  արցախյան հիմանհարցի վերաբերյալ ՀՀԿ-ն ունի իր հստակ դիրքորոշումը , որը ներառված է մեր նախընտրական ծրագրում:

«ՀՀԿ-ն գտնում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը , մենք սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,-շեշտեց Շարմաանովը:

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ասուլիսին, որի ընթացքում   Զուրաբյանը Շարմազանովին խորհուրդ էր տվել «շատ չհրճվել» Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցի հետ կապված հարցազրույցից հետո:

Անդրադառնալով վերը նշված թեմային՝  Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ես ուղիղ եթերով լսել եմ իմ հարգարժան գործընկեր պարոն Զուրաբյանի ասուլիսը, ինքն ինձ, այո, առաջարկեց չհրճվել ՀԱԿ-ով կամ իրենց տեսակետներով, ես կարող եմ ասել, որ հարգելի՛ պարոն Զուրաբյան, ձեր ասուլիսից հետո հրճվելու բան չմնաց»։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ