20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք մսից

Վերջին շրջանում ավելացել է բուսակերների թիվը։ Շատ են նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր կենդանական ծագումով սնունդ ընդունում են, սակայն հրաժարվում են մսից։ Սակայն նախքան հրաժարվելը՝ պետք է իմանալ, որ դա օրգանիզմի վրա որոշակի ազդեցություն է ունենում՝ թե ինքնազգացողության, թե արտաքինի եւ թե տրամադրության։ 

Ահա, թե ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ կտրուկ հրաժարվում եք միս ուտելուց։

58d056cb62dcc (1)

Սպիտակուցի պակաս կունենաք

Ձեզ դուր է գալիս, թե ոչ, բայց սպիտակուցի ամենամեծ աղբյուրը միսն է։ Իսկ սպիտակուց մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։ Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ սպիտակուց մենք ստանում ենք նաեւ այլ մթերքներից, միսն ամենամեծ աղբյուրն է, բայց միակը չէ։

58d0db8652097

Որոշ սննդային էլեմենտներ չեք ստանա

Սպիտակուցներից բացի՝ միսը սննդային այլ կարեւոր էլեմենտներ էլ է պարունակում՝ երկաթ, В խմբի վիտամիններ։ Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս սինթետիկ վիտամիններ ընդունել այն մարդկանց, ովքեր իսպառ հրաժարվում են մսից։

58d05512bc599

Քաշի նվազում

Մսից հրաժարվելուց հետո քաշը նվազում է, ինչն անշուշտ կուրախացնի ավելորդ քաշի խնդիր ունեցողներին, սակայն նիհարների համար ամենեւին էլ ցանկալի չի։ Միսը բավական կալորիաներով հարուստ մթերք է։

58d0555701ca4

Թթվայնությունը կնվազի

Որպեսզի մարդ առողջ լինի, պետք է օրգանիզմում թթվայնության մակարդակը պահպանել։ Թթվայնություն ապահովող մթերքներից մեկը կարմիր միսն է, որն օգնում է նաեւ հիվանդությունների դեմ պայքարին։ Մսից հրաժարվելուց հետո օրգանիզմի թթվայնությունը սկսում է նվազել։

58d055a80262a (1)

Ստամոքսի ցավն ու անհարմարավետությունը կնվազի

Միսը ավելի դժվար է մարսվում, քան մյուս մթերքը, եւ հաճախ ստամոքսում անհարմարավետություն եւ ցավ է առաջացնում։ Մսից հրաժարվելը նվազեցնում է այդ խնդիրները։

58d055ee3386d

Մաշկի վիճակը կփոխվի

Մաշկը համարվում է օրգանիզմի հայելին, եւ օրգանիզմում առկա խնդիրներն արտացոլվում են մարդու մաշկին։ Կարծիք կա, որ մսից հրաժարվելը բարելավում է մաշկը, քանի որ նվազում է լյարդի եւ երիկամների աշխատանքը։

58d0562c735cb

Նվազում է քաղցկեղի հավանականությունը

Տավարի մսից հրաժարվելը կարող է 15-20 տոկոսով նվազեցնել հաստ աղու քաղցկեղի ռիսկը, հատկապես, եթե գենետիկ հակում կա։ 

58d0566b757ec

Էնեգիա կառաջանա

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր մսի օգտագործումը նպաստում է էներգիայի նվազմանը, հետեւաբար, երբ հրաժարվում եք մսից, էներգիան կամաց կամաց ավելանում է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ