19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն»

«Դուք լավ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել, որ հողերը՝ 6 շրջան, պետք է տանք»,-այսօր Գավառում քարոզարշավի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: «Այստեղ շատ մարդիկ են եղել, որ մասնակցել են ազատագրական պայքարին: Եթե այն ժամանակ մենք ասում էինք, որ Արցախի ժողովրդի անվտանգության համար ենք այս տարածքներն ազատագրել, հիմա դա ո՞նց  կլինի, եթե այդ շփման գիծը հասնի այդտեղ, մենք ապահովելո՞ւ ենք Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Մի հասարակ բան՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը դա չէր ասում մի քանի ամիս առաջ,  մի տարի առաջ, 2008 թվականին, այսինքն՝ եկել է, նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն, որը կյանքերի գնով ձեռք է բերվել, ասում է՝ բերեք, էն տղերքը, որ գլուխները դրել են զոհասեղանին, դա ջնջենք»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ