28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՕՐՕ դաշինքը չունի այն վարկանիշը, որ իշխանությունները մտավախություն ունենան»

ORO-charenc1-472x265

«Միանշանակ չեմ կարող պնդել, որ սա քաղաքական գործընթացի արդյունք է, միաժամանակ չեմ կարող դա բացառել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունից:

Նա չի կարծում, որ իշխանությունն այդ դաշինքից վախ ունի. «ՕՐՕ դաշինքը չունի այն վարկանիշը, որ իշխանությունները մտավախություն ունենան: Այո, նրանք որոշակի վարկանիշ ունեն, և այդ վարկանիշը գնալով աճում է: Բայց չմոռանանք, որ Սամվել Բաբայանը  ՕՐՕ դաշինքի անդամ չէ, մի բան է, որ դաշինքի ղեկավարներին ձերբակալեն, և ասենք, որ դա քաղաքական գորխընթաց է, մի այլ բան է սա:

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանն ասել է, որ ՕՐՕ դաշինքին աջակցում է, բայց այս դաշինքին շատերն են աջակցում, և ասել, որ ձերբակալությունը կապված էր նրա հետ, որ այս դաշինքը լուրջ վտանգ է ներկայացնում, ամեն դեպքում հրապարակային կերպով դա չի երևում: Միգուցե, ինչ-որ ներքին խոհանոցային խնդիրներ կան, որին մենք չենք տիրապետում, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ այդ ուժը բավական ազդեցիկ է, որ կարող է իշխանափոխություն անել, որ նրանց նկատմամբ ռեպրեսիաներ արվեն»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ