23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Սանամյանի հա-ն հա է, չէ-ն չէ է. Միքայել Պողոսյան (տեսանյութ)

ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին. «Սամվել Սանամյանն իմ ընկերն է, իմ 20 տարվա ընկերը։ Ամեն մեկս տարբեր բնագավառներում ենք մեր գործունեությունը ծավալում, բայց մեզ միաբանում է այն փաստը, որ մենք գիտակցում ենք՝ ինչ բան է տղամարդու խոսքը, ինչ բան է տղամարդու արարքը։ Սամվելը շատ մեծ կամքի տեղ անձնավորություն է, նրա հա-ն հա է, չէ-ն չէ է։

Նա շատ նրբազգաց է, ընկալում է արվեստը։ Իմ բոլոր 20 տարիների արարումների՝ ֆիլմերի կամ ներկայացումների տիտրերում միշտ գրվում է նրա ազգանունը որպես մի մարդու, որն աջակցել է, օգնել, թիկունք է կանգնել։ Ա՜յ, թիկունք կանգնելու պահը Սամվելի մոտ ուղղակի բնատուր է։ Ես ընդհանրապես խուսափում եմ շռայլել այսպիսի էպիտետներ, բայց Սամվելի մասին ասում եմ հաճույքով և վստահ։ Ուրախ եմ, որ ապրում և գործում են այսպիսի տղամարդ մարդիկ, որոնք կարողանում են գործունեության ընթացքում չկորցնել գաղափարների հստակությունը և կարողանում են հավատարմորեն ծառայել մեր հայրենիքի բարելավմանը»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ