29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանի պաշտպանի հայտարարությունը

images (1)

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն  այսօր  հարցաքննվել է. այս մասին Henaran.am-ին հայտարարեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: Վերջինս նշեց, որ Սամվել Բաբայանն անհիմն է համարում մեղադրանքը, որ կա իր դեմ:

Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանն իր ձերբակալությունը քաղաքական է  համարում, ինչպես հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը,  պաշտպանը նշեց, որ նման կարծիք հայտնելու համար, Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի դեռ. «Ոչ ես, ոչ պարոն Բաբայանը նման կարծիք հայտնելու համար բավարար հիմքեր չունենք»:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։

Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում:  Սամվել Բաբայանն աջակցում է այս դաշինքին:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ