20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա ոչ թե սառեցված, այլ դանդաղ շիկացող հակամարտություն է․ նախկին համանախագահ /տեսանյութ/

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն.

«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»:

Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ.

«Նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է»:

Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ, հիշեցնում է նախկին դիվանագետը.

«Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»:

Քերի Քավանոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան ե՛ւ Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։

«Սա անշուշտ սառեցված հակամարտություն չէ, այլ դանդաղ շիկացող մի հակամարտություն, որը լուրջ ուշադրություն է պահանջում»:

Նախկին միջնորդի խոսքով, իրեն անհանգստացնում է երեք հանգամանք: Եթե մեկ տասնամյակ առաջ կողմերի միջեւ համակարգված եւ մշտական բանակցություններ էին ընթանում, ապա այժմ խաղաղ բանակցությունները դադարեցվել են: Մեկ տասնամյակ առաջ սահմանային հիմնական խնդիրը դիպուկահարների կրակոցներն էին, իսկ այսօր գործի են դրվում հրետանին, դրոններն ու տանկերը: Վերջապես, միջնորդների առաջարկները շփման գծում հատուկ սարքավորումներ տեղադրելու վերաբերյալ չեն իրականացվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ